HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիան ողջունում է Ղարաբաղի հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամլո խոսնակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Ֆրանսիան ողջունում է մայիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները, որն ապրիլի 2-5-ի մահացու բախումներից  հետո թույլ տվեց վերսկսել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Նախագահներ Սարգսյանը և Ալիևը, Եվրոպական հարցերի Պետքարտուղար Առլեմ Դեզիրի, ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ վերահաստատեցին, որ կողմ են  հրադադարի ռեժիմի պահպանմանը, ինչպես նաև  հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերը նաև ընդունեցին վստահության միջոցառումների,  այդ թվում նաև միջադեպերի  հետաքննության մեխանիզմի ներդրումը:

Սրանք շատ կարևոր հանձնառություններ են : Ֆրանսիան կոչ է անում  կողմերին իրագործել  դրանք և  որպես Մինսկի խմբի համանախագահ, իր ամերիկացի և ռուս գործընկերների հետ  կշարունակի միջնորդի իր դերակատարությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter