HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիր` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի համար

Հայաստանի Հանրապետության և KFW-ի բանկի միջև ստորագրվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի ԵՄ-ՀՆԳ 10 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիր: Այս մասին հաղորդում է ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը:

Համաձայն տարածված հաղորդագրության՝ 2016թ. մայիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրեն Արամ Անանյանը, արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Կովկասում KFW գրասենյակի տնօրեն Լարս Օերմանը դրամաշնորհային համաձայնագիր են ստորագրել: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո, որից 85.2 մլն եվրո վարկը տրամադրել է KFW բանկը' 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո' Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից: Միաժամանակ Ծրագրի 1-ին փուլը համաֆինանսավորվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո արժողությամբ վարկային միջոցներով: Այժմ նախատեսվում է Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրել 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ:
Ծրագրի շրջանակներում տրամադրվելիք ֆինանսական օժանդակության գումարը օգտագործվելու է բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի, Այրումում 500/400/220կվ հզորությամբ ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի շինարարության և միացման, Ծրագրի պատրաստման և իրականացման ընթացքում խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում ոլորտի և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter