HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ոստիկանությունը Հայկ Խանումյանի նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու որոշում է ընդունել

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի առևանգման փաստով հարուցված քրեական գործի առնչությամբ ԼՂՀ ոստիկանութունը հայտնում է, որ քննչական խմբի կողմից հունիսի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: Մասնավորապես՝

- կատարվել է դեպքի վայր հանդիսացող Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակի համապատասխան հատվածի զննություն, որի ընթացքում նաև արձանագրվել են այն շենքերն ու շինությունները, որոնց վրա տեղադրված են տեսագրող սարքեր,

- որոշում է կայացվել տեսագրող սարքերի դեպքին վերաբերող հնարավոր տեսագրությունները առգրավելու մասին,

- որոշում է կայացվել Հ.Խանումյանին տուժող ճանաչելու մասին, ինչպես նաև կատարվել է տուժողի հարցաքննություն,

- որոշում է կայացվել տուժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին,

- որոշում է կայացվել Հ.Խանումյանի նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ տուժողի ցուցմունքի՝ հանցագործության ընթացքում հնչել են իրեն ուղղված սպառնալիքներ,

- կատարվել են դեպքին հնարավոր ականատես մի շարք անձանց հարցաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ իրականացվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելուն:

Մեկնաբանություններ (1)

ominac
Այս ամէնը որ ժողովուրդին խաբեն որ, իբր արցախին օրէնքին ինչ ըլլալը գիտէ, թէ որ արցախը պետութիւն է, եւ ինչ որ սահմանադրութիւն ունի։ Արցախի եւ հայաստանի պետութիւն ըսածը ճիշտ թուրքի փառք ունին։ Այսինքն ինչ որ կը տեսնեն միայն իրենք կը տեսնեն, իրենցմէ զատ ամէն մարդ իրենց հակադիր տեսակէտը ունին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter