HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորածնի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առաջադրվել են մեղադրանքներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2016 թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախնական քննությամբ պարզվել է, որ նորածնի առքն ու վաճառքը կազմակերպվել է բուժաշխատողների կողմից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի N բժշկական կենտրոնի բժշկուհի Կարինե Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով  (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի կազմակերպելը)  և 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելը), իսկ  բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 38-168-րդ հոդվածի 1-ին մասով  (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի կազմակերպելը)  և  38-325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելուն օժանդակելը)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նորածնի մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի վաճառքը՝ խնամքը հանձնելու նպատակով), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter