HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ վարչապետ. «Եթե մեզ հաջողվի զարգացում ապահովել կրթության ոլորտում, ունենալու ենք ծաղկող երկիր»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և նրան ուղեկցող' կրթության ոլորտի պատասխանատու անձանց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:
Ողջույնի խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել հյուրերին Շուշիի տեխնոլոգիական համալասարանի հեռանկարներն ու կրթության ոլորտի հիմնախնդիրներն Արցախում քննարկելու` իրենց առաջարկն ընդունելու համար:
Կարևորելով կրթության դերը երկրի զարգացման գործում` վարչապետը ներկայացրել է Արցախում իրականացվող կրթական ծրագրերը և նշել. «Եթե մեզ հաջողվի զարգացում ապահովել կրթության ոլորտում, ունենալու ենք ծաղկող երկիր, այլ դեպքում` կմնանք նույն մակարդակին»:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ստեղծումն ընդգծելով` Ա. Հարությունյանը մեծ հեռանկարներ է կապում նոր բուհի հետ` հանրապետության կարևորագույն ոլորտների համար որակյալ կադրեր թողարկելու տեսանկյունից: Այս հարցում կառավարության ղեկավարը ակնկալում է հայաստանյան գործընկերների աջակցությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ պատրաստ են աջակցելու Արցախում իրականացվող կրթության զարգացմանն ուղղված միջոցառումներին: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի հիմնախնդիրները` Լ. Մկրտչյանը նշել է, որ պատրաստվում են լուրջ բարեփոխումներ իրականացնել ոլորտում` կրթական համակարգի ձևի ու բովանդակության համապատասխանեցման ուղղությամբ:
 

Մեկնաբանություններ (1)

ominac
Մէյ մը որ տեսայ ինչպէս կենդանիի նման մարդ կը ծեծք, (ինչպէս Բերձորի մէջ), ոչ մէկ դպրոցական ծրագիր երկիրը չի լաւացներ, նախ մարդ պէտք է ըլլաք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter