HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտցիներն ահազանգում են. նամակ խմբագրությանը

Հունիսի 11-ին «Հետքը» եղել էր Ստեփանակերտի ծայրամասերի երեք փողոցում եւ բարձրաձայնել այդ փողոցների անբարեկարգ վիճակի մասին: Որոշ տեղերում ճանապարհներն անանցանելի են։ Բնակիչներն իրենք են տեղ-տեղ լցրել փոսերը։ Բայց քանի որ ջրահեռացման համակարգ չկա, անձրեւներից հետո նույն վիճակն է։ Մարիետա Շահինյան փողոցի բնակիչները «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդսարյանին ասել են, որ ճանապարհի պատճառով իրենց մոտ Շտապ օգնության մեքենա չի գալիս։ «Ընտրության ժամանակ կյամըն ղանչանք անըմ, վեր ընտրինք, խոսքըն տամ, վեր կշնինեն հղեցը, նորից խափըմ ըն",-ասել է Էմմա Գաբրիելյանը։ Բնակիչ Վիտալիկ Ավանեսյանի խոսքով՝ բնակիչներով 15 օր առաջ նամակ են գրել քաղաքապետին, ասել են, որ կգան, կնայեն։ Ծատրյան Դավիթն ասել է՝ էս ա նորից պիտի դիրքեր գնամ, բայց երեխեքս չեն էլ կարողանում փողոց դուրս գալ։ 

Այսօր խմբագրությունը նույն փողոցների մասին ահազանգող նամակ եւ լուսանկարներ է ստացել Ստեփանակերտի մի բնակչից: Ստորեւ՝ նամակն առանց խմբագրման: 

«Բարև Ձեզ։ Ես Վարսուհի Շամխալյանն եմ։ Ծնվել եմ Ստեփանակերտ քաղաքի Ամիրյան փողոցում։ Փողոցն արդեն երկար տարիներ գտնվում է անմխիթար վիճակում։ Վերջերս, կարելի է ասել, անանցանելի։ Հայրս՝ Սամվել Շամխալյանը, արցախյան պատերազմի մասնակից և հաշմանդամ է։ Մարտերի ընթացքում կորցրել է ոտքը։ Վերջին տարիներին ֆիզիկապես չկարողանալով մեր փողոցում անգամ քայլել, թողնելով իր արյամբ վաստակած այս հողը՝ հեռացել է։
Մեր փողոցում՝ մոտ 300 մետր տարածքում, ապրում է 3 բազմազավակ ընտանիք, շուրջ 25 երեխա։

Օրերս ՖԲ-ում տեսել եմ ձեր նկարները մեր փողոցից։ Դրանք արել էիք նորմալ վայրերում, դրա համար Արտակ Բեգլարյանի առաջարկով ես կուղարկեմ մեր փողոցի իրական պատկերը։
Ամեն օր մեր փողոցում ավտոմեքենաներ են արգելափակվում, այսօր նույնպես և անգամ արտակարգ իրավիճակների ավտոմեքենան չի կարողանում մոտենալ մեր փողոցին։ Պատկերացնու՞մ եք՝ եթե հարկավոր լինի հրշեջների կամ շտապ օգնության կարիք։
Ավելացնեմ նաև, որ մեր թաղամասի տղամարդկանց մոտ 70 տոկոսը զինված ուժերում են ծառայում և անգամ օրերով տուն չեն գալիս, որ ամեն մեկը թեկուզ իր տան գործերը հասցնի։
Խնդրում ենք Ձեզ հնարավորինս չափ, Ձեր հնարավորությունների սահմանում օգնել մեզ։ Շատ երախտապարտ կլինենք»։

Խմբ. կողմից - Հուսով ենք՝ Ստեփանակերտի քաղաքապետը կարձագանքի հրապարակմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter