HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2015-ին անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները 15,5%-ով նվազել են

Դիանա Ղազարյան

Համաձայն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «ՀՀ անշարժ գույքի շուկան 2015 թվականին» տարեկան վերլուծության`

➀. 2015-ին հանրապետությունում անշարժ գույքի 180 944 գործարք է կնքվել։ Այն, ի համեմատ 2014-ի, 15,5%-ով կամ 33 224 գործարքով նվազ է։ Գործարքներից 9 945-ը նվազել է Երևանում, իսկ 23 279-ը՝ մարզերում։ 

➁. 2015-ին կատարված առքուվաճառքի գործարքների 28,2%-ը արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների դեպքում, որից 34,4%-ն էլ գրանցվել է մայրաքաղաք Երևանում։

Ստորև ներկայացնում ենք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ծավալները՝ ըստ մարզերի և մայրաքաղաքի․ 

Երևանյան գործարքներ

➂. 2015-ին Երևանում կատարված անշարժ գույքի 13 044 գործարքի 65,4%-ը արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների դեպքում․

➃. Երևանում, 2014-ի համեմատ, բազմաբնակարան  բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը 2015-ին 15,2%-ով նվազել է։

➄. 2015-ին Երևանի վարչական շրջաններում բազմաբնակարան  բնակելի շենքերի առքուվաճառքի, 1քմ մակերեսի հաշվարկներով, ամենաթանկը գնահատվել է Կենտրոն համայնքը՝ 1քմ-ի համար 428 000 հզ․ դրամ, այնուհետ՝ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն են, իսկ ամենանվազը սակագնով բնակարան կարելի է ձեռք բերել Նուբարաշեն վարչական շրջանում․ 1քմ-ը՝ 155 600-156 750 դրամի շրջանակներում։

➅. Հետաքրքական է՝ բացի «ամենաթանկ» վարչական շրջաններից, այլ վարչական շրջաններում 1 քմ-ի սակագինը, ի համեմատ 2014-ի, 2015-ին՝  5-50 հզ-ական դրամով աճել է։

Վարչական շրջանների բազմաբնակարան բնակելի շենքերի 1 քմ-ի միջինացված սակագները ներկայացնում ենք ստորև․ (տվյալները՝ ըստ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի)

➆. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած գնային  ուսումնասիրություններից կարելի է եզրակացնել՝ ի համեմատ 2014-ի, 2015-ին մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ-ի սակագինը 0,2%-ով աճել է։

➇․ 2015-ին մարզերում վաճառվել է 3 951 բնակարան, որոնց քանակը, ի համեմատ 2014-ի կրճատվել է 14,8 %-ով։

 Պարզաբանում է մասնագետը

«Նոր տուն ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վլադիմիր Հարությունյանը, 14 տարի գործունեություն ծավալելով անշարժ գույքի շուկայում՝ իր համար  ակնհայտ փաստ է առանձանացրել՝ մինչ 2008-ը Հայաստանում գրանցվել է անշարժ գույքի գնողունակության և պահանջարկի զգալի աճ, իսկ 2008-ից հետո դրա ցուցանիշների կտրուկ նվազում։ Պարզաբանում է՝ տնտեսական յուրաքանչյուր ցուցանիշ, Ազատության հրապարակի յուրաքանչյուր հավաք,  իշխանությունների գզվռտոց, Նոր տարի, դոլարի կուրսի անկում ճգնաժամեր են, որոնք ազդում են անշարժ գույքի պահանջարկի վրա։

Իր գործակալության աշխատանքը վերլուծելով կարող է մեկնաբանել՝ 2015-ին գրանցվել է, վերջին հինգ տարիների, անշարժ գույքի պահանջարկի ամենացածր ցուցանիշը, եթե իհարկե 2016-ը իր անկումներով չգերազանցի 2015-ին, ինչի միտումները այժմ նկատում է։

Գնողունակության անկումը պայմանավորում է նաև ռուբլու արժեզրկումով, որի արդյունքում մարդիկ իրենց գույքը վաճառում և այդ գումարով գույք են ձեռքբ բերում Ռուսաստանի Դաշնությունում․ «Հայաստանում մարդիկ անշարժ գույքը վաճառում են դոլարով, գումարը տանում Ռուսաստան, ստանում՝ ավելի մեծ արժեքի ռուբլի ու բնակարան գնում Ռուսաստանում։ Ռուսաստանում անշարժ գույքի գները չեն փոփոխվել, սակայն արժեզրկումը  ազդել է դոլար-ռուբլի հարաբերությունների վրա։ Աա  խթանեց, որ մարդիկ, թեկուզ էժան գնով, վաճառում էին Երևանի բնակարանը,  որպեսզի գնային Մոսկվա և նորակառույց շենքում գնեին առավել մեծ մակերեսով բնակարան։ Աբսուրդ է, ոնց կարող է Մոսկվայում բնակարանը առավել էժան լինի, քանի Երևանում, սակայն փաստը, մնում է փաստ՝ ռուբլիով  Ռուստատանում բնակարանը առավել էժան է, քան Հայստանում»,- նշում է Վ․Հարությունյանը

Ինչպես ամեն տարի, 2015-ին էլ առավել մեծ է եղել ամառային ամիսներին Երևանի, իսկ Ամանորին Դիլիջանի, Ծաղկաձորի բնակարանների վարձակալությունը․ «2015-ին անշարժ գույքի կոմերցիոն գնումները, կարելի է ասել, լրիվ կանգնել է։ Բիզնես ներդրում գրեթե չունենք։ Արտադրական տարածքներ գրեթե չեն գնում։ Դեռ ով ինչ ունի, այսօր ցանկանում է արդեն վաճառել։ Եթե նախկինում մարդիկ պայմանականորեն ունեին 10 հատ գույք, դրանից 3-4-ը, որոնք իրենց այդքան անհրաժեշտ չէ, դրանք էին վաճառում, ապա այսօր այդ  10 անշարժ գույքի վկայականով գալիս, ասում են՝ որը կարողանում ես, վաճառի։ Հասկանում եք՝ մեր երկրի վիճակից է գալիս  անշարժ գույքի պահանջարկն ու գնողունակությունը։ Դրսից ինձ անընդհատ զանգահարում, ասում են՝ ասա այսօր ռեալ ինչ կարժենա էս անշարժ գույքը, հազիվ մի գնորդ ենք գտել։ Մի հաճախորդ որ «ընկնում է» գործակալի, վաճառողի ձեռքը,  չի ցանկանում «ձեռքից բաց թողնել»։ Այսպիսի վատ վիճակ է այսօր»,- նշում է գործակալության տնօրենը։

Նկատել է՝ օտարերկրյա քաղաքացիներն այժմ նախընտրում են գյուղատնտեսական հողեր ձեռք բերել, որպեսզի նաև կարողանան բանջարեղեն և միրգ արտահանել։ Բնակարանների պահանջարկի հիմնական շրջաններ է համարում Կենտրոն, Արաբկիր համայնքները։ Եթե մարդ ունի X գումար, մեծամասամբ  ցանկանում են այդ գումարին համարժեք անշարժ գույք ձեռք բերել մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։

Վ․Հարությունյանն անշարժ գույքի ոլորտի հիմնական խնդիր է համարում շուկայում աշխատող «բակային բրոքերներին», քանի որ, ինչպես նա է ասում, այսօր ով չի ալարում՝ դառնում է գործակալ․ հարևանը հարևանի տունը ցանկանում է վաճառել, քեզ ինֆորմացիա է տալիս, մեջը գումար աշխատի։ Այսինքն՝օրենքը այնքան թույլ է, որ չի թողնում մասնագետները ճիշտ աշխատեն։

Վերջին ամիսների պահանջարկի նվազումը պայմանավորում է ապրիլյան պատերազմով, քանի որ օտարերկրյա ներդրողները չեն վստահում իրավիճակի կայունությանը և վախենում՝ ներդրումներ կատարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter