HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Մնացականյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունիսի 21-ին Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի փոխնագախահ Էնտոնի Բարսամյանին և համագումարի Երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Ողջունելով հյուրերին՝ բանակի հրամանատարը վերջիններիս խնդրանքով անդրադարձել է առաջնային գծում տիրող իրադրությանը, ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ հատուկ ընդգծելով ադրբեջանական զինուժի բարբարոսական ու անմարդկային գործողությունները ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև քաղաքացիական անձանց նկատմամբ:


Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել են, որ կբարձրաձայնեն Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարի նկատառումները Վաշինգտոնում մոտ օրերս սպասվող հանդիպումներում:


Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք կարևորություն ներկայացնող այլ հարցեր և նշվել է բանակի ու Ամերիկայի հայկական համագումարի միջև կապերի հետագա խորացման անհրաժեշտության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter