HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում օրերս կատարված մոր և որդու սպանության կասկածյալը նախկին դատապարտյալ է

Հունիսի 20-ին` ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Գյումրիի բնակչուհի Ռիտա Հ.-ն և հայտնել, որ Գյումրիի Ֆանտաններ թաղամասում բնակվող իր ամուսնու հարևաններն իրեն հայտնել են, որ մի քանի օր է` մայրը և որդին չեն արձագանքում, և տնից տհաճ հոտ է գալիս: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Մանուշան փողոցի թիվ 228/268 տնակում հայտնաբերել է 1936 թ. ծնված Սիրիկ Հակոբյանի և 1960 թ. ծնված Սարգիս Հակոբյանի դիակները:
Մայիսի 21-ին ստացված դատաբժշկական եզրակացության համաձայն՝ նրանց մահը վրա է հասել «փակ գանգուղեղային վնասվածքի» հետևանքով:

Փաստի առթիվ հունիսի 21-ին հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ձեռնարկաված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների և որոնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ ոստիկանությունը պարզվել է, որ հունիսի 17-ին` ժամը 20.30-ի սահմաններում, նշված տնակում, վիճաբանության ժամանակ, Սիրիկ և Սարգիս Հակոբյաններին մուրճով և ապակե տարաներով հարվածել և սպանել է Գյումրի քաղաքի բնակիչ, 1975 թ. ծնված, նախկինում դատված Գ. Խ.-ն: Գ. Խ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter