HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը հրադադարի ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից

Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հակառակորդը հրադադարի ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` արևելյան ուղղությամբ կիրառելով նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- հայտնում է մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter