HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հունվար-մայիսին էլեկտրաէներգիայի արտադրությունը ՀՀ-ում մոտ 2%-ով նվազել է

Այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է մոտ 3,1 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված ցուցանիշների հրապարակումից։

Ըստ այդ ցուցանիշների՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին 2015  թվականի նույն ամիսների համեմատ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 1,9%-ով նվազել է։ Իսկ միայն մայիսին արտադրվել է 531 մլն կՎտ/ժ  էլեկտրաէներգիա։

Նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատ այն 17,5%-ով է նվազել։ Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 7,8 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը 0,6%-ով գերազանցում է 2014-ի ցուցանիշը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter