Շփման գծի ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է եղել
Հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է եղել:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ որոշ հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է մի քանի ոչ թիրախային կրակոցներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները չձեռնարկելով պատասխան քայլեր՝ շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել