HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից բյուջե է մուտքագրվել շուրջ 2 միլիոն դրամ

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կողմից կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 2,15 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության` բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 27.06-01.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 0.85 միլիոն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 0.23 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հազ.դրամ ընդհանուր գումարով.

Արագածոտնի և Շիրակի տարածքային բաժինների հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկական ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել են 50 հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:    

Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեության իրականացում՝

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ գումարով (Գեղարքունիքի տարածքային բաժին):

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 350 հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 216.62 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Երևանի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 43.2 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 63 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.42 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 300 հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 15 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկնագողության համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 12 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկնագողության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 2.15 միլիոն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter