HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի ԱՄՆ գրասենյակի նախագահ, շերիֆ Կելվին Շովի հրավերով` հուլիսի 15-ին աշխատանքային այցով ԱՄՆ կմեկնի Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի պատվիրակությունը` նախագահ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակը:

Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ: Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի կունենա կոնֆերանս` նվիրված մարդու իրավունքների և հիմնարարազատությունների թեմային:

Միջոցառմանը կհաջորդի գործնական հանդիպում և փորձի փոխանակում` ԱՄՆ և ՀՀ վետերանոստիկանների միջեւ: Նախատեսված է հանդիպում Սան ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի հայկական համայնքների հետ` անհրաժեշտության դեպքում մեր հայրենակիցներին իրավական և բարոյական աջակցություն և նրանց հիմնահարցերին գործուն աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Հայաստան վերադառնալուն պես Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակը հանդես կգա մամուլի ասուլիսով և կներկայացնի կատարված աշխատանքները:
  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter