HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Կոստանյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-ից 7-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է:

Այցի շրջանակներում Ռուսաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Գուցանը,  Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարներ: Հայաստանի գլխավոր դատախազության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արմեն Հարությունյանը և Էմիլ Բաբայանը, ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Դատախազության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը` գլխավոր դատախազի պաշտոնում վերընտրվելու առիթով, ընդգծելով, որ երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունն այսուհետ էլ ավելի կզարգանա:
ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Գևորգ Կոստանյանին և Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը՝ քրեական դատավարության ոլորտում երկկողմանի համագործակցության զարգացման համար:
Յուրի Չայկան ընդգծելով նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝  նշել  է, որ դրանք նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների համագործակցության առաջնահերթությունների սահմանմանը, այդ թվում՝ քրեական դատավարության ոլորտում  միասնական մոտեցումների ձևավորման և միջազգային կազմակերպությունների շրջանակում գործողությունների համակարգման հարցերում:   
 Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպումը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը:
 Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն  ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter