HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է ժամանել Իրանի վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությունը

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով` հուլիսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության, դիմումների քննության, ինչպես նաև երկու գերատեսչությունների իրավասություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախատեսվում է համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

Կոմիտեի հաղորդագրության համաձայն` ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության պարտականությունների ու իրավասությունների մեջ է մտնում նաեւ վերահսկողության սահմանումը՝ արդարադատության գերատեսչությունների և վարչությունների ֆինանսական և վարչական հարցերի, դատական իշխանության ենթակա կառույցների, իրավապահ մարմինների, պետական ընկերությունների և ինստիտուտների, քաղաքապետարանների և ներքին գործերի նախարարության ենթակա կառույցների և այլ կազմակերպությունների վրա նշված կառույցներում կանոնավոր կարգով ստուգումների իրականացումը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter