HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի և Իրանի իրավապահ մարմինների միջև

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջին։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների քննչական մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր՝ երկուստեք կարևորելով քրեական գործերով միմյանց օպերատիվ տեղեկատվության փոխանակումն ու իրավական օգնության ցուցաբերումը։ Կողմերը նախանշել են փոխգործակցությունը զարգացնելու կոնկրետ ուղղություններ։

Առանձնազրույցից հետո քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և Իրանի վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

Ըստ այդմ՝ կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան, պայմանավորվել են համագործակցել կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության, դիմումների քննության, ինչպես նաև յուրաքանչյուր կողմի իրավասության այլ լիազորությունների իրականացման բնագավառում:

Կկազմակերպվեն պատվիրակությունների կամ փորձագետների փոխադարձ այցեր՝ համաձայն նախապես մշակված փոխանակության ծրագրի, ֆորումներ, աշխատանքային հանդիպումներ, գիտաժողովներ և կլոր սեղաններ՝ ապահովելու միջազգային համագործակցությունը իրավական օգնության բնագավառում, նաև բազմակողմ միջոցառումների շրջանակներում դիմումների քննության և այլ լիազորությունների իրականացման բնագավառում, կապահովվի պատշաճ տեղեկատվության փոխանակումը:

Իրանի վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել է քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով՝ հուլիսի 12-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter