HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիշերը «Սասնա ծռեր»-ի անդամներն ազատ են արձակել ոստիկաններից մեկին

Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման և այնտեղ գտնվող ոստիկաններին ազատ արձակելու վերաբերյալ երեկ բանակցություններ են սկսվել Ժիրայր Սեֆիլյանը հետ: Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի խաղաղ ճանապարհով հանգուցալուծվի խնդիրը և զոհեր չլինեն: Նա հավաստիացրել է, որ պատրաստ է ամենաբարձր մակարդակով, նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների գնալ հանգուցալուծումը գտնելու համար: Այս մասին «Հետքի» հետ զրույցում պատմեց ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, «Հիմնադիր խորհրդարան»- ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Ենիգոմշյանն այցելել է ՊՊԾ գունդ: «Սասնա ծռեր» խմբի անդամները, որպես բարի կամքի դրսևորում, ազատ են արձակել ոստիկաններից մեկին: 

Ավելի մանրամասն քիչ հետո կներկայացնենք Ալեք Ենոգոմշյանի հետ հարցազրույցում: 

Մեկնաբանություններ (1)

Vahan
Ինչ է նշանակում ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ...ԱՍԱԼԱ-ի նախկինանդամներ չեն լինում...գոնե գրեիք ԱՍԱԼԱ-ի վետերան...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter