HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է վերջին երեք օրերի ոստիկանության կողմից ապօրինի գործողությունները: Տեղի են ունենում մարդու իրավունքների հիմնարար ազատությունների կոպիտ եւ անօրինական խախտումներ, ինչպես նաեւ բարոյական բոլոր նորմերին ի հակառակ ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից բռնությունների հրահանգների կատարում: Որպես հետեւանք անօրինական բերման ենթարկելը զուգորդվել է նաեւ խոշտանգումներով, այդ թվում «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ:

Այսպիսով, ոստիկանությանը օրենքի պահապանից դարձրել է անօրինականության պահապան:

Մենք դատապարտում ենք իշխանությունների եւ նրա հանցագործ կամայականությունները իրականացնող ոստիկանության գործունեությունը:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

19 հուլիսի 2016թ.

Երեւան

Մեկնաբանություններ (1)

R.M.
Ժառանգությունը միակ կուսակցությունն է, որ մնացել է անկաշառ, չի դավաճանել իր սկզբունքներին ու իշխանությունների հետ գործարքի չի գնացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter