HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային խորհուրդը իրավիճակից ելքը տեսնում է երկխոսության մեջ

Հանրային խորհրդում հուլիսի 19-ին տեղի է ունեցել արտահերթ լիագումար փակ նիստ, որի ընթացքում քննարկվել են ՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրադրությունը և հարցի լուծման խաղաղ տարբերակները:

ՀԽ մամլո ծառայությունից հայտնում են, որ խորհրդի անդամները միակարծիք են եղել խնդիրը բանակցությունների և երկխոսության միջոցով լուծելու տարբերակի վերաբերյալ:

Հանրային խորհուրդը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել, որպեսզի մեր հասարակությունն ու պետությունը լարված այս իրավիճակը հաղթահարեն առանց ցնցումների:

ՀԽ-ն գտնում է, որ ներկա իրադրության կարգավորումից հետո պետք է ապահովվի լայն երկխոսություն իշխանությունների և հասարակության տարբեր շերտերի միջև Հայաստանի առջև ծառացած խնդիրների` հատկապես Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ:

Լուսանկարը՝ ՀԽ կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter