HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցարարներին ահաբեկում են. «Հիմնադիր խորհրդարան»

«Հիմնադիր խորհրդարանից» «Հետքին» են փոխանցել հաղորդագրություն որ իշխանություններն ուսումնասիրում են ցույցերի տեսագրություններն ու ահաբեկում դրանց մասնակցություն բերած քաղաքացիներին:

«Այս պահին հեռախոսազանգ ստացանք, որ ՀՀԿ-ն և թաղային խուժանը զբաղված են ցույցերի տեսագրություները ուսումնասիրելով, ցուցարաներին գտնելով, նրանց տներ այցելելով, զանգելով, ահաբեկելով: Հորդորում ենք ոստիկանությանը հայտնաբերել և գտնել ժողովրդին ահաբեկող անձանց և միջոցներ ձեռնարկել, քանի որ դա հղի է վտանգով, որ քաղաքի տարբեր մասերում հնարավոր դառնան բռնությունները քաղաքացիների նկատմամբ և միջև: Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի դադարում իր դավադրական գործունեությունը ժողովրդի նկատմամբ: Ոստիկանությունը պարտավոր է կանխել Սարի Թաղի նախադեպը»,-ասվում է «Հիմնադիր խորհրդարանի» հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter