HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սարիթաղցիները պատրաստ են դիմադրել․ «Եթե գան էստեղ՝ ինչ որ մեկին տնից հանելու, իրենց համար շատ վատ կլինի»

Երեկ Երեւանի Սարի թաղում տեղի ունեցած բախումից հետո այսօր առավոտյան Էրեբունու ոստիկանական բաժին են բերման ենթարկվել երեք սարիթաղցիներ՝ Հարություն Թորոսյանը, Դանիել Արաբաջյանը, Հրայր Իսախանյանը։

Այսօր այդ թաղամասում ամեն ինչ հանգիստ եւ առանց բախումների է անցել, բայց սարիթաղցիները այս պահին էլ միասնական հավաքված են բախման վայրից մի քանի մետր հեռու։ Նրանք ասում են՝ եթե ոստիկանները գան ինչ որ մեկի հետեւից, ապա այդ ամենը շատ վատ վերջաբան է ունենալու նրանց համար։

«Հիմա 4-5 ոստիկան է վիրավորվել, մեր վրա կբարդեն։ Իրենք էին կրակում, մենք իսկի իրանց մատով չենք կպել։ Մեր ասածը մենակ էն էր, որ ճամփեքը բացեն, գազ ու ինտերնետ տան։ Էսպես ոնց կլինի. ամսի 17-ից տրանսպորտ չի գալիս։ Ասել ենք՝ եթե հիմա մտնեն մեկին ոստիկանություն տանելու, մինչեւ վերջին շունչը կդիմադրենք։ Մեր միակ պահանջը հիմա էն ա, որ ազատ արձակեն մեր երեք տղերքին»,-ասում է երեկվա բախումների մասնակիցներից մեկը։

Սարիթաղցիներին նաեւ վրդովվեցրել է այն հանգամանքը, որ Սասնա ծռեր խմբի անդամներին ահաբեկիչներ են անվանել։ «Սասնա ծռեր»-ի տղեքը, ըստ սարիթաղցիների, պատերազմի ժամանակ պաշտպանել են ժողովրդին, հետւաբար՝ իրենք էլ նրանց կողքին պետք է լինեն։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter