HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Լույս է տեսել Ռուբեն Հախվերդյանի մասին առաջին գիրքը

Այսօր «Բյուրոկրատ» գրախանութում Ռուբեն Հախվերդյանի գրքի շնորհանդեսն էր: Ինքը` Ռուբեն Հախվերդյանը գիրքն այսօր առաջին անգամ էր տեսնում:

Ռուբեն Հախվերդյանի անցած 60-ամյա ուղին ամփոփել է Շուշան Արզաքանյանը: Նա Ռուբեն Հախվերդյանի և նրա երգարվեստի մասին զրուցել և գրի է առել ճանաչված ու տարբեր բնագավառներում վաստակ ունեցող վաթսունչորս ժամանակակցի:
«Ռուբիկն այնքան հոգեհարազատ, այնքան հոգեհարազատ, այնքան կարեւոր արվեստագետ է: Հետաքրքիր է գաղտնիքը, թե ինչպես կարող է սովորական մի բան, որ կոչվում է երգ, մոտ 40 տարի արդեն հետաքրքրել, ուսուցանել, ուղղորդել, սիրելի լինել շատ սերունդների: Իմ սերունդը, մեր զավակները, եւ նույնիսկ անգամ մեր թոռները, երգում են նրա երգերը»,- ասում է գրքի հեղինակ Շուշան Արզաքանյանը:
Գիրքը բաղկացած է երկու հիմնական բաժնից` «Ժամանակակիցները Ռուբենի մասին» և «Պատասխանում է Ռուբեն Հախվերդյանը»: Երկրորդ բաժնում տեղ են գտել 70-ականներից մինչեւ մեր օրերը հրապարակված հոդվածներն ու հարցազրույցները: Գրքում նաեւ ներդրված է տարբեր տարիների լուսանկարների բաժին, առաջին անգամ ներկայացված է նրա ընդարձակ կենսագրությունը, հրատարակված աշխատանքների` ձայներիզների, գրքերի ամբողջական ցանկը: Գրքում կարելի է տեսնել 17-ամյա Ռուբեն Հախվերդյանի նամակը, նրա առաջին բանաստեղծության ֆոտոպատճենը: 

«Ռուբեն Հախվերդյանը» գիրքը Բյուրոկրատ հրատարակչության կողմից հրատարակված առաջին գիրք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter