HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվում` սառը զենք կրելու համար

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը այժմ գտնվում է ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Լևոն Բարսեղյանին ձերբակալելու որոշում են կայացնում:

«Իրեն հիմա ամենայն հավանականությամբ մեղադրանք են առաջադրում` սառը զենք կրելու համար»,- ասաց Արտակ Զեյնալյանը` հավելելով, որ խոսքը գրպանի դանակի մասին է:

Հիշեցնենք, որ Լևոն Բարսեղյանին բերման էին ենթարկել այս գիշեր` Խորենացի փողոցից: Թեև ոստիկանությունը հայտնել էր, որ Բարսեղյանն ազատ է արձակվել առավոտյան 06:30-ին, նրա գտնվելու վայրի մասին երկար ժամանակ տեղեկություն չունեին գործընկերները և հարազատները: 

Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել էին ոստիկանության Շենգավիթի բաժին, տեսակցել Լևոն Բարսեղյանին և օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի հանդիպումը: Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ տեղեկություն չունի Լևոն Բարսեղյանի առողջական վիճակի մասին:

Քիչ առաջ Պաշտպանի աշխատակազմը տեղեկություն տարածեց, որ հաղորդման եւ այցի արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որոշում է կայացվել բողոքը սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին եւ արդեն գրավոր ընթացակարգով քրեական հետապնդման մարմնից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ:

Լրացում: Լևոն Բարսեղյանը «Ա1+»-ի հետ զրույցում պատմել է իր հետ կատարվածը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter