HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմենակ Կյուրեղյանն առաջարկեց իր միջնորդությունը՝ բանակցային գործընթացը վերսկսելու համար

«Սասնա ծռեր»խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, քիչ առաջ կայացած մամուլի ասուլիսին ներկայացավ հրատապ հայտարարությամբ՝ խմբի կողմից հուլիսի 17-ին գրավված ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար որպես միջնորդ առաջարկելով իր անձը. «Ինչ կատարվում է Հայաստանում, կարող է մտնել վտանգավոր փուլ, որից հետ դառնալու հնարավորությունը շատ դժվար կլինի։ Ես՝ որպես Կյուրեղյանի հայր, որպես քաղաքացի ինձ համարում եմ ամենաշահագրգիռ անձն այս հարցը խաղաղ, բանակցային հարթության վրա լուծելու համար։ Դրա համար առաջարկում եմ իմ օժանադակությունը, օգնությունը։ Կարծում եմ՝ իմ անձն ընդունելի է և՛ «Սասնա ծռեր»-ի, և՛ քաղաքական պայքարի դուրս եկած ուժերի համար»,- հայտնեց Կյուրեղյանը։

Դեռևս օրեր առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը,  հանդես էր եկել մամուլի ասուլիսով և մանրամասնել հուլիսի 26-ի գիշերը ՊՊԾ գնդում տեղի ունեցած դեպքերի մանրամասները։  

Կյուրեղյանի կարծիքով՝ «Սասնա ծռեր»-ի անդամները անվստահություն ունեն Վիտալի Բալասանյանի նկատմամբ, այդ պատճառով որքան մարդ ներգավվի բանակցային գործընթացին, այդքան օգուտ է այս իրավիճակի խաղաղ կարգավորմանը։ Նա նշում է՝ճիշտ կլինի, որ Ժիրայր Սեֆիլյանը ևս ներգրավվի բանակցություններին, քանի որ խումբը հայտնել է՝ եթե Սեֆիլյանը հորդորի զենքերը վայր դնել, ապա նրանք կանեն։

Կյուրեղյանը երկու օր է՝ որդիների հետ կապ և տեղեկություն չունի։ Այս իրավիճակը համարում է  խաղաղություն՝ փոթորկից առաջ, այդ իսկ պատճառով հորդորում է՝ օր և ժամ առաջ վերսկսել բանակցությունները և իրավիճակը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter