HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Բախումները կազմակերպել են իշխանությունները». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հուլիսի 29-ին՝ բախումների հաջորդ օրը, եղել է  Սարի թաղում, հանդիպել թաղամասի բնակիչներին, այցելել նրանց բնակարաններ: Ալեքսանյանի տպավորություններով՝ Սարի թաղում իշխանությունները ահաբեկչական գործողություններ են իրականացրել՝ բախումների համար ընտրելով վայր, որը փակուղի է, և որտեղից փախչել չես կարող:

Իրավապաշտպանը Սարի թաղի փողոցներից մեկում մուտք է գործել վեց-յոթ բնակարան, դիտել է այդ բնակիչների կողմից արված լուսանկարներն ու տեսանյութերը: Ասում է՝ տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես են քաղաքացիական հագուտով ոստիկանները դուրս եկել առանց համարանիշների ավտոմեքենաներից` մահակներն ու ձողերը ձեռքներին բռնած, վազել դեպքի վայր: Բնակիչները Ալեքսանյանին հայտնել են, որ այդ մարդկանց մեջ նկատել են նաև ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի մերձավորներին:

Ալեքսանյանը նաև այցելել է Սարի թաղի այրված տներից մեկը, որտեղ պայթուցիկը պարիսպներից անցել և կոտրել է պատուհանը՝ ընկնելով հյուրասենյակ, որտեղ մանկահասակ երեխա է եղել:

Իրավապաշտպանը զրուցել է դեպքի օրը վիրավորված լրագրողների հետ, ովքեր պատմել են, որ իրենց առանձնացրել են մի վայրում, այնուհետև, առանց որևէ բան զգուշացնելու, մեծ քանակի պայթուցիկներ նետել նրանց մեջ՝ զուգահեռաբար ծեծելով:

«Բախումները կազմակերպել են իշխանությունները: Սա երևի բանդիստական գրոհ կարելի է անվանել, ոչ նույնիսկ` զանգվածային անկարգություն: Ամեն ինչ նախապես ծրագրված էր ոստիկանության կողմից: Այսքանից հետո Սերժ Սարգսյանը իր տեքստում մի քանի անգամ օգտագործում է «իմ ժողովուրդ» արտահայտությունը: Ուրեմն՝ թող գնա իրեն ժողովուրդ փնտրի»,- հավելում է Ալեքսանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter