HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սայադ Հարությունյանի աչքը պրոթեզավորելու համար որևէ դրամահավաք անհրաժեշտ չէ. բժիշկ

Օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Սայադ Հարությունյանի քույրը դրահամահաք սկսեց՝ 17-ամյա եղբոր` հուլիսի 29-ին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու հետևանքով կորցրած աչքը արտասահմանում պրոթեզավորելու համար:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության գծով տնօրենի տեղակալ, բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գագիկ Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին Սայադի առողջական վիճակը լավ է. երեկ արդեն տեղադրել են պրոթեզը, որպեսզի աչքի խոռոչը ձևավորվի, այսօր կամ վաղը, հնարավոր է, նրան հիվանդանոցից դուրս գրեն: Մինչև վերջնական պրոթեզի տեղադրումը Սայադը կայցելի «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»: Այժմ ակնագունդ է պատրաստվում, որը տեղադրվելու է ակնխոռոչում, բայց պրոթեզը որևէ ֆունկցիա չի կատարելու:

Ըստ Մանուկյանի` տղայի աչքը պրոթեզավորելու նպատակով սկսված դրահամահավաքի անհրաժեշտություն չկա: Ասում է` հիվանդանոցը իր միջոցներով պատվիրել է պրոթեզը, այն ձեռք բերելու վճարները արդեն ուղարկվել են, և երկու ամսվա ընթացքում պրոթեզը կտեղադրվի:

Բժիշկը տղայի հարազատներին բացատրել է, որ տեղադրվող պրոթեզը նույնն է լինելու, ինչ արտասահմանում տեղադրվողը:

Սայադ Հարությունյանի ընտանիքի հետ կապ հաստատել չկարողացանք: Քիչ առաջ նրա քույրը` Սուսաննա Հարությունյանը  Panorama.am-ին հայտնել է, որ  իրենք հաշվեհամար բացելու մտադրություն չեն ունեցել:

«Մեզ զանգահարեցին Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից ու այլ երկրներից հայեր, ասացին ուզում են մեզ օգնել, խնդրեցին հաշվեհամար բացենք ու տարածենք»,- ասաց Սայադի քույրը:

Նրա խոսքով, իրենք նախապես չեն իմացել, որ եղբոր աչքի բուժման ողջ ծախսն իր վրա է վերցրել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter