HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին

ՀՀ քաղաքացիներից և բոլոր սրտացավ մարդկանցից

Հարգելի պարոն Գրիգորյան,
Մենք, այս երկրի քաղաքացիներս և հարկատուներս, Ձեր ուշադրությունն ենք ուզում սեւեռել մեր այն համերկրացիների թշվառությանը, որ հայտնվել ու ապրում են բաց երկնքի տակ` անտուն են։

Մեզ հայտնի է, որ պետությունը անուշադիր չէ այդ խնդրի նկատմամբ, սակայն ամբողջ Երևանում, ուր հիմա կենտրոնացած է երկրի հիմնական բնակչությունը, կա անօթևանների ընդամենը մեկ ապաստարան, որը նախատեսված է 60 հոգու համար և գործում է N1 Գիշերօթիկ տանը կից՝ ք.Երևան, 4-րդ գյուղ, 2-րդ փողոց, տուն 45 հասցեում:

Թե մեզ, թե Ձեզ քաջ հայտնի է, որ 60 տեղը անգամներ, եթե ոչ` տասնյակ անգամներ, քիչ է անտունների իրական թվից

Բավական է փողոց դուրս գալ և նայել չորս բոլորը:

Այդ իսկ պատճառով մենք թախանձագին խնդրում ենք Ձեզ անել հնարավոր ամեն բան ապաստարանին՝ խնդրի իրական վիճակին համապատասխան տարածք և միջոցներ տրամադրելու համար:

Մեզանից բացի այս նամակի ներքո ստորագրում են և այլ երկրների սրտացավ քաղաքացիները:
Ուզում ենք հավատալ, որ մոտ ապագայում մեր և Ձեր երկիրը կկարողանա իրեն կոչել քաղաքակիրթ պետություն, սակայն դրան հասնելու համար արդեն այսօր պետք է փոխել վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ:

Հարգանքներով և հույսով՝
Աննա Պոլետաևա
(Անդրիասյան), բանաստեղծ, թարգմանիչ, Ռուսաստանի գրողների միության անդամ:

http://lapushka1.livejournal.com/622881.html#cutid1

Մեկնաբանություններ (1)

Գոհար,զինվորի մայր
Լիովին կիսում եմ հոդվածագրի մտահոգությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter