HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ռոբերտ Ամիրխանյանը դեմ չէ Աշոտ Պետրոսյանին հանդիպելուն

Փաստաբան Հայարփի Սարգսյանը քիչ առաջ է տեսակցել օգոստոսի 4-ից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած, «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին: Ասում է՝ Պետրոսյանը դեռ չի դադարեցրել հացադուլը, սպասում է կոմպոզիտորների հետ հանդիպմանը:

Պետրոսյանի երկրորդ պաշտպան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ երեկ ողջ օրը դատապարտյալի զավակները չեն կարողացել կապ հաստատել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի հետ՝ տեղեկացնելու համար, որ Պետրոսյանը ցանկանում է նրանց հետ հանդիպում-առանձնազրույց ունենալ: Սակայն փաստաբանը այսօր առավոտյան արդեն զրուցել է Ռոբերտ Ամիրխանյանի հետ, ով հաղորդել է, որ դեմ չէ Պետրոսյանի հետ հանդիպմանը, միայն նրան այցելել կկարողանա երկուշաբթի օրը:

Իսկ Տիգրան Մանսուրյանի օգնականը փաստաբանին խնդրել է կոմպոզիտորի հետ կապ հաստատել օրվա ավարտին՝ նրա հետ անձամբ զրուցելու համար:

Պապիկյանին միայն մտահոգում է, որ վարույթ իրականացնող մարմինը, քանի որ արգելել է Պետրոսյանի հետ տեսակցությունները, նաև կոմպոզիտորներին թույլ չի տա նրա հետ հանդիպում-զրույց ունենալ: Փաստաբանը հանդիպման մասով նույնպես պատրաստվում է միջնորդություն ներկայացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter