HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմեն Լամբարյանը կալանավորվեց

Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը քիչ առաջ հայտնեց, որ մեղադրանք առաջադրելուց ժամեր անց Լամբարյանին պատգարակով տեղափոխել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը որոշել է Լամբարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Դատարանը նաև մերժել է գրավի դիմաց ազատ արձակման միջնորդությունը:

Լամբարյանին արդեն տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Պետրոսյանի խոսքով, նման առողջական խնդիրներով և հատուկ բուժօգնության կարիք ունեցող անձին բացարձակ նպատակահարմար չէր  «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելը։

Առաջադրված մեղադրանքում Լամբարյանը իրեն մեղավոր չէր ճանաչել, դատարանում ևս հայտարարել է, որ պահանջում է իր վրա մահափորձ կատարողները ենթարկվեն քրեական պատասխանավտության:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter