HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաստաբան Ի. Պետրոսյան. «Սասնա ծռեր»-ի վեց անդամներին պետք է տեղափոխել քաղաքային հիվանդանոց»

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ և Պավլիկ Մանուկյաններին ուրբաթ օրը բժշկական որոշ կարեր են արվել, և այդ գործողությունը կատարվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ): «Այսինքն՝ վիրահատական գործողությունները կատարվել են այն նույն վայրում, որտեղ նրանք պառկած են եղել: Նույնիսկ վիրահատարան չեն տեղափոխել: Բնականաբար, նրանք  պետք է պահվեին քաղաքային հիվանդանոցում, քանի որ նրանց յուրաքանչյուր բժշկական օգնություն ցուցաբերվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից: Ստացվում է՝ նրանք այնտեղի հիվանդներ են: Այստեղ («Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ-ում-հեղ.) նեղ մասնագիտացված բժիշկներ չկան, և հերթապահում է միայն մեկ բժիշկ»,-նշում է փաստաբանը:

Պետրոսյանի խոսքով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվում են «Սասնա ծռեր» խմբի վեց անդամներ՝ Արմեն Լամբարյանը, Արամ և Պավլիկ Մանուկյանները, Հովհաննես Հարությունյանը, Աշոտ Պետրոսյանը և Թաթուլ Թամրազյանը, և նրանց բժշկական անհրաժեշտ միջամտություն ցուցաբերելու համար այնտեղ են ժամանում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները:

Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչություն Արամ և Պավլիկ Մանուկյաններին քաղաքային հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ, սակայն մինչ օրս պատասխան չկա: Բժիշկների հետ խորհրդակցելով՝ Պետրոսյանը տեղեկացել է, որ խմբի անդամները դեռ երկար ժամանակ ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն չեն ունենա. մասնավորապես՝ Արամ Մանուկյանը միայն մեկ ամսից կկարողանա հենակներով տեղաշարժվել, իսկ դեռ վեց ամիս իրավունք չունի ոտքը հատակին դնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter