HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լ. Մարտիրոսյան. «Իրիցյանը դեռ բուժում է ստանում. ունի հրազենային և բեկորային վնասվածքներ»

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը քիչ առաջ տեսակցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Իրիցյանին: Ասում է՝ Իրիցյանի առողջական վիճակը ծանր է, այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժսրահում:

«Այս պահին Իրիցյանը դեռ բուժումներ է ստանում: Ձախ ոտքի հատվածում ունի հրազենային և բեկորային վնասվածքներ: Բացի այդ, նա նաև մարմնական այլ վնասվածքներ է ստացել Արցախյան պատերազմի ժամանակներից: Ունի նաև ստամոքսի խոց, ողնաշարի մի քանի ճողվածք, որոնք այս պահին «սրված» վիճակում են»,-նշում է փաստաբանը:

Մարտիրոսյանը դեռ իր պաշտպանյալ Գևորգ Իրիցյանի հետ քննարկում է նրան՝ «Նուբարաշեն» ք/կ-ից  ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցը: Երբ Իրիցյանը հստակ որոշի, փաստաբանը միջնորդություն կներկայացնի վարույթ իրականացնող մարմնին:

Փաստաբանը նշում է՝ անցած օրերի համեմատ այս պահին որոշակի փոփոխություն է նկատվում Իրիցյանի առողջական վիճակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter