HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեք Ենիգոմշյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Ալեք Ենիգոմշյանը: Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացվել է եւ երկրից չբացակայելու ստորագրությամբ Ենիգոմշյանն ազատ է արձակվել: Նման որոշում կայացվել էր այսօր առավոտյան: 

Ենիգոմշյանին դուրս են թողել «Արմավիր» ՔԿՀ-ի ետնամուտքից, այդ պատճառով լրագրողները չեն կարողացել հանդիպել և զրուցել նրա հետ: Ենիգոմշյանին տուն է տարել քույրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter