HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հանդիպում-առանձնազրույց է ունեցել Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի հետ:

Հիշեցնենք, որ Պետրոսյանը օգոստոսի 4-ին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով հանդիպում կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի ու Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՔԾ-ից ժամեր առաջ են տեսակցության թույլտվություն տվել, ուստի չի կարողացել կապ հաստատել Ռոբերտ Ամիրխանյանի հետ, այդ պատճառով միայն Մանսուրյանն է տեսակցել Աշոտ Պետրոսյանին:

Պապիկյանը չկարողացավ մանրամասներ հաղորդել հանդիպման մասին, քանի որ ներկա չի գտնվել դրան։ Բայց նշում է` ինչպես Պետրոսյանը խոստացել էր, հանդիպումից հետո դադարեցրել է հացադուլը և այսուհետ կընդունի նաև բժշկական օգնությունը։

Իսկ Ռոբերտ Ամիրխանյանի հետ հանդիպումը հնարավոր է կայանա վաղը ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter