HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՀՀ-ում բնակվում է 2 մլն 995 հազ. մարդ, 1մլն 905 հազ-ը` քաղաքներում

ՀՀ-ում բնակվում է 2 մլն 995 հազ. մարդ: Համաձայն ԱՎԾ տվյալների՝ նրանցից 1 մլն 905 հազարը բնակվում է քաղաքում, իսկ 1 մլն 89 հազ.-ը՝ գյուղում:

ՀՀ բնակչությունն ամենից շատ կենտրոնացված է Երևանում՝ 1 մլն 74 հազ. բնակչով, հաջորդիվ Արմավիրի մարզն է՝ 266 հազ. բնակչությամբ: Նշենք, որ մարզերի բնակչության թվաքանակը մեծամասամբ գերազանցում է 200 հազարը, բացառություն են կազմում Արագածոտնը, Տավուշը, Սյունիքն ու Վայոց ձորը: Մարզային բնակչության ամենափոքր ծավալը հաշվառված է Վայոց ձորում, այն ունի 50 հազ. բնակչություն: Համեմատության համար նշենք, որ Վայոց ձորում բնակվում է գրեթե նույնքան բնակչություն, ինչ՝ Ավան վարչական շրջանում:

Մարզային բնակչության քանակին ու տեղաբաշխմանը ծանոթացեք ստորև:


Create pie charts

Բացառությամբ Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի, մնացած բոլոր մարզերում բնակչությունը կենտրոնացված է գյուղերում, ոչ քաղաքային շրջաններում: 

Բնակչությունը՝ Երևանում

Երևանում բնակվում է ՀՀ բնակչության 36%-ը՝ 1 մլն 74 հազ. մարդ: Բնակչության թվաքանակով ամենամեծը Շենգավիթ վարչական շրջանն է՝ 139 հազ. բնակչով, այնուհետ Մալաթիա-Սեբաստիան է՝136 հազ. բնակչով: Ամենափոքրաթիվը Նուբարաշենն է (9.8 հազ. բնակիչ), այնուհետ՝ Նորք-Մարաշը (գրեթե 12 հազ.):

Բնակչության՝ ըստ վարչական շրջանների տեղաբաշխման տվյալներին ծանոթացեք ստորեւ՝ գծապատկերում:


Create pie charts

 Ըստ ԱՎԾ պարզաբանման՝ բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա (2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացված), որոնց ամեն տարի ավելացվում են տվյալ տարածքի ծնվածների և եկողների (հաշվառվածների) թվաքանակը, հանվում՝ մահացածների և տվյալ տարածքից մեկնածների   թվաքանակը: Ծնվածների և մահացածների մասին տեղեկությունները ստացվում են ծննդյան և մահվան վերաբերյալ ակտերի հիման վրա:

Իսկ բնակչության միգրացիայի (հաշվառում/դուրս գրում) վերաբերյալ տվյալները ստացվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվառման կանգնելու և հաշվառումից դուրս գրվելու գործառույթներն ուղղակիորեն կախված են քաղաքացիների կամքից, և որպես դրա հետևանք՝ այդ կարգի գրանցումները միգրացիոն տեղաշարժերի ամբողջական պատկերը չեն արտացոլում, այդ ցուցանիշները ենթարկվում են վերագնահատման (ճշգրտման):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter