HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Անդրիաս Ղուկասյանն ապաքինվում է, սակայն չի դադարեցնում հացադուլը

Արդեն ինը օր է՝ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը  հացադուլ է հայտարարել՝ ներկայացնելով այս ուղերձը. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պահանջում եմ ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ և վերականգնել արդարադատությունը իրեն հասանելի բոլոր միջոցներով»:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց փատաբան Լուսինե Սահակյանը, Ղուկասյանը շարունակում է հացադուլը և այն դադարեցնելու որևէ նպատակ չունի՝ չանսալով անգամ մտերիմների հոդորներին:

«Հասկանալի է, որ հացադուլի հետ կապված խնդիրներ կան, բայց առողջական վիճակը լավ է: Գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության ներքո: Ծեծի արդյունքում ծնկների հետ կապված խնդիրներ կային, բայց այժմ դրական տեղաշարժ է նկատվում: Նաև վնասվածք ուներ, այն էլ արդեն ապաքինվում է»,- նշեց Սահակյանը:

Վնասվածքների բնույթը պարզելու համար օրեր առաջ ռենտգեն հետազոտություններ են կատարվել, սակայն դրանց արդյունքներն ու եզրակացությունը գտնվում են փորձագետի մոտ, այդ պատճառով դեռևս փաստաբանին չեն տրամադրվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter