HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ռոբերտ Ամիրխանյան. «Երբ ոտքի կանգնեմ, գամ քաղաք, կհանդիպեմ Աշոտ Պետրոսյանի հետ»

Առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ինքը և Պետրոսյանի որդին որևէ կերպ չեն կարողանում կապվել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ, քանի որ կա՛մ հեռախոսազանգերի չի պատասխանում, կա՛մ անհասանելի է:

Քիչ առաջ «Հետք»-ին հաջողվեց զրուցել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ, ով հայտնեց, որ Աշոտ Պետրոսյանին չի կարողանում տեսակցել, քանի որ այժմ հետվիրահատական բուժումներ է ստանում: Կոմպոզիտորը հավելեց, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մի շարք բարդ վիրահատությունների է ենթարկվել Գերմանիայում և այս պահին էլ ճառագայթման պրոցեսի մեջ է:

«Այժմ քաղաքում չեմ: Գյուղում պառկած եմ և փորձում եմ լռության մեջ փոքր ինչ ապաքինվել, որից հետո անպայման կգնամ՝ Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպելու: Ինչու՞ պետք է խուսափեմ նրա հետ հանդիպելուց: Երբ ոտքի կանգնեմ, գամ քաղաք, կհանդիպեմ Պետրոսյանի հետ»,- նշեց կոմպոզիտորը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Աշոտ Պետրոսյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով հանդիպում-առանձնազրույց կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի ու Ռոբերտ Ամիրխանյանի հետ: 

Տիգրան Մանսուրյանը օգոստոսի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հանդիպել էր Պետրոսյանի հետ, որից հետո վերջինս դադարեցրել էր հացադուլը:

Ռոբերտ Ամիրխանյանի լուսանկարը` «Արմենպրես»-ի

Մեկնաբանություններ (1)

Арман
Да брось... бандитский режим тебе по душе

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter