HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանն այս տարի մոտ 25 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ստացել

Այս տարվա առաջին կիսամյակում մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 1508.7 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է մոտ 11.9 մլրդ դրամ կամ 24.96 մլն ԱՄՆ դոլար: 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 32.4% (դոլարով ցուցանիշի հաշվարկի դեպքում)։ Տվյալները տրամադրում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն (ՀՀ ԱՎԾ)՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի։

Ստացված օգնության 60.3%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.8%-ը` մանածագործական իրերը, 6.7%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.1%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, 4.1%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 12.0%-ը` մնացած ապրանքները:

2015 թվականի հունվար-հունիսի համեմատ Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության կազմում զգալի աճ է գրանցել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը (71.7%), մանածագործական իրերը՝ 53.5%, քարից, գիպսից, ցեմենտից իրերը՝ 93.5%:

Ստացված օգնության մեծ մասը ԵՄ երկրներից է և այլ երկրներից։ Իսկ ԱՊՀ երկրներից օգնությունը չնչին ծավալներ ունի. այս տարվա առաջին կիսամյակում օգնություն է ստացվել միայն Ուկրաինայից։

Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ

Լուսանկարը՝ kazachiya-diaspora.com կայքից

Մեկնաբանություններ (1)

Qam
լքվ հոդված է, չնայած վերջին տողերին, չգիտես ինչու լուսանկարում ռուսական արտադրությանբ կամ ռուսանուն ապրանք է պատկերված...առկա է արդյոք թաքնված ուղերձ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter