HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյանը դիմում է նախարարին և օմբուդսմենին` Հովհաննես Հարությունյանին շտապ վիրահատելու հարցով

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և Արման Թաթոյանին` «Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունն իրականացնելու նպատակով շտապ միջոցներ ձեռք առնելու համար:

Փոստանջյանը հայտնել է, որ աջ ոտքի հրազենային երկու վիրավորում ստացած Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն, «սակայն, մինչ օրս, միջոցներ չի ձեռնարկվում երիտասարդին վիրահատելու ուղղությամբ»:

«Կոչով դիմում եմ խնդրով մտահոգ այն վիրաբույժներին, ովքեր հանձն կառնեն և կվիրահատեն երիտասարդի ոտքը` հետագա բարդացումներից  խուսափելու համար»,- հավելել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:

Մեկնաբանություններ (1)

Gevorg
Հարգելի Զարուհի, իսկ ինչու չեք դիմում Ձեր ԱԺ-ի գործընկերների հետ միասին համապատասխան Եվրոպական ատյանները ահազանգերով : Իմ կարծիքով, հիմա դա է պետք անել անհապաղ տղաներին փրկելու և ամեն ձևի աջակցելու համար, փորձելով ամեն կերպ ներգրավել բարձրաստիճան եվրոպական պաշտոնյաներին : Բայց ոչ թե կազմակերպելով անօգուտ ցույցեր, որ ամեն օր տասնյակներով տեղի են ունենում տարբեր եվրոպական երկրներում, այլ ներկայացնելով այդ ատյաններին համապատասխան փաստաթղթեր, որոնք ապացուցում են իշխանությունների ստոր, անմարդկաին / հակահումանիստական / վարքագիծը : Եթե կարող եմ որևէ բանով օգնել, պատրաստ եմ: Գեվորգ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter