HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մահացել է ՊՊԾ գունդը գրավելու օրը հրազենային վիրավորում ստացած ոստիկանը

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ կես ժամ առաջ մահացել է հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու օրը հրազենային վիրավորում ստացած ոստիկան Գագիկ Մկրտչյանը:

«Առավոտյան արդեն տեղյակ էինք, որ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս օրերին նա մի քանի անգամ սրտի կանգ էր ունեցել: Բժիշկները ամեն կերպ պայքարում էին նրա կյանքը փրկելու համար, սակայն չհաջողվեց: Նրա վիրավորումները կյանքի համար անհամատեղելի էին»,-նշեց Հայթայանը: Օրեր առաջ առողջապահության նախարարի մամլո քարտուղարը «Հետք»-ին փոխանցել էր, որ ոստիկանի առողջական վիճակը դեռևս ծայրահեղ ծանր է, քանի որ որովայնի շրջանում հրազենային լուրջ վիրավորում է ստացել: Երկու օր առաջ ոստիկանին այցելել էր առաջատար բժիշկների խումբ, որը եզրակացրել է, որ այս պահին աննպատակ է Գագիկ Մկրտչյանին ենթարկել  վիրահատական միջամտության:

Մեկնաբանություններ (1)

Հ.Շ.
անհամբեր սպասում ենք «Հիմնադիր Խորհրդարանի» եւ անոր այլազան մեղսակիցների յայտարարութեան, թէ՝ այս հայ ոստիկանն ալ ինքնասպան եղաւ, շատ պարզ է --- կամ ել՝ բժիշկներ զինք դիտմամբ սպանեցին... Նախագահի ուղղակի հրահանգի վրայ, անշուշտ... --- ամէն դէպքում, զէնքերով ոստիկանան վրայ յարձակողների կողմէ ինքնապաշտպանութիւն էր կատարվածը.. պարզ է... եւ շատ տրամաբանական...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter