HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին կվիրահատեն

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ օրեր առաջ բժիշկների խումբ է այցելել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Հովհաննեսին, զննել նրան և հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ նրան կվիրահատեն:

«Երեկ եմ տեսակցել Հովհաննեսին, դեռևս ցավեր ունի: Ճիշտ է, ցավազրկողներ են ներարկում, բայց, որպես կանոն, հիմնականում անհանգիստ է լինում: Վերքերը դեռ ապաքինվում են: Այս պահին,  բժշկական առումով, որոշակի ճանապարհ կա անցնելու, մասնավորապես՝ ոսկրային բեկորները պետք է անշարժանան: Այս գործընթացից հետո արդեն Հովհաննեսին վիրահատության կենթարկեն»,-նշեց փաստաբանը:

Փաստաբանը հստակ տեղեկություն չունի՝ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունը կազմակերպվելու է քաղաքացիական հիվանդանոցո՞ւմ, թե՞ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Սակայն ենթադրում է՝ նման վիրահատության պարագայում նրան պետք է տեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն, քանի որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում չկան պայմաններ և բուժսարքավորում՝ պատշաճ վիրահատություն կազմակերպելու համար:

Պապիկյանը նաև զրուցել է այլ փաստաբանների հետ և տեղեկացել՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանը, Արամ և Պավլիկ Մանուկյանները, Հովհաննես Հարությունյանը, Աշոտ Պետրոսյանը, Թաթուլ Թամրազյանը, Սեդրակ Նազարյանը ևս վիրահատության կարիք ունեն, և նրանց վիրահատության հարցն այս պահին օրակարգում է:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը հուլիսի 26-ին՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում է ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն,ապա՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter