HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամռանը «Հայաստան Արցախ» հիմնադրամը 4.3 միլիոն դոլարի նպաստ է տրամադրել Հայաստանին և Արցախին

2016 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում «Հայաստան Արցախ» հիմնադրամը 4.3 միլիոն դոլար արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ վեց թռիչքներով եւ տասը ծովային արկղերով։ Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը:

«Սույն օժանդակությունն իրականացնելու համար, «Հայաստան Արցախ» հիմնադրամը 3 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ դեղորայք եւ այլ մարդասիրական ապրանքներ է ապահովել Direct Relief International կազմակերպությունից ($ 1.4 միլիոն), Կանադայի Health Partners International կազմակերպությունից ($ 811,000), AmeriCares կազմակերպությունից ($620,000) եւ Կաթողիկե Բժշկական Առաքելության Հոգաբարձությունից ($ 146,000)։   

Այս ժամանակաշրջանում արժեքաւոր ապրանք են նվիրել նաև հետեւյալ կազմակերպությունները. Prime Healthcare ($ 777,000), Ամերիկայի Հայ Աւետարանական Ընկերակցությունը ($ 181,000), Foundation SEMRA Plus՝ Շվեյցարիա ($ 128,000), Project AGAPE ($ 103,000), եւ Հայ Որբերի Օգնության Միությունը ($ 111,000)։

Հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսների ընթացքում «Հայաստան Արցախ» հիմնադրամի առաքած նպաստը ներառել է հիմնականում անհրաժեշտ դեղորայք՝ քաղցկեղի, սրտի, աղիքների եւ մտային հիւանդությունների բուժման համար, ինչպես նաեւ դեղորայք ու բժշկական պարագաներ՝ վերջերս Արցախի դեմ ադրբեջանական հարձակումների պատճառով վիրավորվածների խնամքի համար։

2015 թ. դեկտեմբեր 1-ին հիմնադրվելուց ի վեր, «Հայաստան Արցախ» հիմնադրամը 18.5 միլիոն դոլար արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ 20 թռիչքներով եւ 34 ծովային արկղերով։ Հաշվի առնելով, որ «Հայաստան Արցախ» հիմնադրամն այն կազմակերպությունն է, որ հաջորդել է Միացյալ Հայկական հիմնադրամին, 1989-ից ի վեր զույգ կազմակերպությունների կողմից հայրենիքին տրամադրված նպաստի ընդհանուր արժեքը կազմում է $ 738.5 միլիոն»,- գրված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

լուսանկարը` artsakhpress.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter