HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Քանի զբոսաշրջիկ են ընդունել Հայաստանի հյուրանոցներն այս տարի

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 501 118 զբոսաշրջիկ։ Նրանցից միայն 73 976 են հանգրվանել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։ Այիսնքն՝ մոտ 15%-ը։ Իսկ մնացածը՝ հարազատ-բարեկամների տանը կամ վարձով բնակարաններում։

2015 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2.4%-ով աճել է: Միևնույն ժամանակ, զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 470 693 մարդ՝ 1.2%-ով ավելին, քան 2015-ի նույն ընթացքում: Եվ նրանցից միայն  4 249-ն է օգտվել զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից։ Մնացածն իր ուղևորությունն ինքնուրույն է կազմակերպել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։

Իսկ ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների ՝ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ այցելած և հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների 26.3%-ը ԱՊՀ երկրներից է, 23.4%-ը` ԵՄ երկրներից և 50.3%-ը` այլ երկրներից:  Շեշտենք, որ խոսքը միայն հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանած զբոսաշրջիկների  մասին է։ Նրանց շարքում համեմատբար մեծ է  Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը,  ինչպես նաև՝ Իրանից, ԱՄՆ-ից ու Գերմանիայից։

Հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների շարքում այս տարվա առաջին կիսամյակում, 2015-ի նույն  ժամանակաշրջանի նկատմամբ, համեմատաբար նկատելի աճել է Գերմանիայից և Իրանից եկած զբոսաշրջիկների թիվը։ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 30.7%-ով, Իրանից՝ 50.2%-ով։ Իսկ ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է 11.6%-ով, ամերիկացիներինը՝ 22.1%-ով:

Ըստ ՀՀ ԱՎԾ-ի տվյալների

Նորից ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկների վիճակագրության՝ Հայաստան եկած զբոսաշրջիկների  31.6%-ը գործնական նպատակով է այցելել,  47%-ը՝ հանգստի և ժամանցի։ Մնացածն՝ այլ նպատակներով։ Իսկ Հայաստանից մեկնած և տարբեր երկրների հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների  86.6%-ը մեկնել է ժամանացի նպատակով։

Հատկաշնական է, որ թե ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, թե ԱՎԾ-ն չեն տրամադրում տվյալներ, թե զբոսաշրջիկների ընդհանուր թվից քանիսը որ երկրներից են եկել։ Այլ միայն հյուրանոցներում հանգրվածաների հիման վրա է կազմվում վիճակագրությունն՝ ըստ երկրների կշռի։ Ուստի՝ եթե որևէ ուսումնասիրության համար հարկավոր են լինում տվյալներ, թե ասենք՝ այս տարի կոնկրետ քանի զբոսաշրջիկ է Ռուսաստանից Հայաստան այցելել, հայաստանյան կառույցներից այն գտնելն անհնար է դառնում։ Կամ ներկայացվում են մոտավոր թվեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter