HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աղավնաձորի գյուղացիներն իրենց երեխաներին արգելել են դպրոց գնալ

Այսօր Աղավնաձոր գյուղում գյուղացիներն իրենց երեխաներին արգելել են գնալ Գրիգոր Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց։ Նրանց բարկացրել է 2015 թվականի հոկտեմբերից «Վեդի Ալկո» ՓԲԸ-ի կողմից մթերված խաղողի դիմաց 140 մլն դրամ պարտքը չմարելու հանգամանքը։

Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը «Հետքին» փոխանցեց,  որ գյուղացիների մտահոգությունն արդեն հայտնել է մարզպետին և վարչապետին։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ 15 օրվա ընթացքում կմարվեն խաղողի մթերման գումարները։

«Գյուղացիների հետ արդեն համաձայնության ենք եկել, որ վաղվանից երեխաները կհաճախեն դպրոց, մինչ խնդիրը կկարգավորվի, պարտքերը կմարվի»,-նշում է Գալստյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter