HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Artsakh Roots Investment-ը ներդրումներ է ապահովվում ԼՂՀ-ի տնտեսական զարգացման համար

Artsakh Roots Investment կազմակերպությունը հիմնվել է 2010 թվականին, նպատակ ունենալով ԼՂՀ Քաշաթաղի և Նոր Շահումյանի շրջաններում տնտեսական զարգացում ապահովել։ Ինչպես նշում է կազմակերպության պատասխանատու Բենիամին Պչաքճեանը, ART-ը ոչ թե բարեգործական, այլ՝ ներդրումային կազմակերպություն է։

«Մեր նպատակը սփյուռքից դեպի ԼՂՀ  ներդրումներ ապահովվելն է՝ տնտեսական զարգացման և վերաբնակեցման նպատակով։ 2010 թվականին մեր գործունեությունը սկսեցինք 16 գործարարով, այսօր արդեն ունենք ավելի քանի 180 գործարարներ։ Նրանք տարբեր գաղութներից՝ Արաբական Էմիրություններից, Քուվեյթից, Եվրոպայից են։ Ներդրողների 80 տոկոսը Լիբանանից են։ Նրանցից շատերը նույնիսկ միմյանց չեն ճանաչում, բայց տրամադրված են Արցախում ներդրումներ կատարել»,-նշում է Պչաքճեանը:

Կազմակերպությունը ԼՂՀ-ում գյուղատնտեսության զարգացման նպատակով կառավարության հետ պայմանագրեր է կնքել՝ միկրովարկեր տրամադրելով։ Դիտարկելով իրենց 6-ամյա գործունեությունը, կազմակերպությունը հաշվարկել է, որ Քաշաթաղում և Շահումյանում գյուղատնտեսության զարգացման նպատակով արդեն 3,5 միլիոն դոլար ներդրում է կատարվել, և 2010-2015 թվականներին այդ շրջաններում մոտ 25-26 տոկոս բնակչության աճ է գրանցվել։

Այս տարվա սեպտեմբերի 3-ին կազմակերպությունը 25 բնակարաններ հանձնեց քաշաթաղցիներին։ Բնակարանաշինության ծրագիրը նախաձեռնվել է 2014 թվակականին, երբ սիրահայերը ցանկացել են բնակվել Արցախում, սակայն բնակարանների սղություն է եղել։

Քաշաթաղում արդեն շահագործման է հանձնվել  50 բնակարան: Ապագայում կկառուցվի ևս 100-ը։ Նոր ավանը գտնվում է Աղավնո գյուղում։ Այդ վայրը պահական չի ընտրվել. հաշվի է առնվել նրա  ռազմավարական նշանակությունը։ Բնակարաններն ունեն 1000 քմ մշակելի հողատարածք և կառուցված են եվրոպական չափանիշներով։

Բնակարանները տրամադրվում են ԼՂՀ կառավարության միջոցով։ Դրանք նախատեսված են 6 և ավել անձ ընդգրկող ընտանիքների, սպաների և այն ընտանիքների համար, որոնց բնակարանները քանդվել են այս ավանը կառուցելու համար։ Արդեն ԼՂՀ վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի  բնակարաններ հատկացվեն նաև Արցախում բնակվել ցանկացող սփյուռքահայերի համար։

Կազմակերպության անդամ Ստեփան Տեր-Պետրոսյանը շեշտում է՝ մենք բիզնես ենք անում, սակայն այդ բիզնեսի մեջ մեծ շահեր չենք ակնկալում, ստանալով միայն ներդրումային տոկոսներ, որոնք շատ ցածր են և՛ վճարողի, և՛ ներդրում կատարողների համար։ Տեր-Պետրոսյանն այս ներդրումային ծրագիրը համարում է երկարամյա, քանի որ այն կարող է տևել եւս 20-30 տարի։

Կազմակերպությունը նպատակադրվել է դառնալ համահայկական կառույց, որը ներդրումներ կապահովվի ԼՂՀ զարգացման համար, ինչպես նաև կվերականգնի Քաշաթաղի՝ մինչ պատերազմական տարիներն  ունեցած 2 հազար հեկտար խաղողի այգիները, միլիոնավոր անասունները, դառնալով Հայաստանի «պարենային զամբյուղ»-ը՝ երկու հանրապետություններին սննդամթերք և մսամթերք ապահովվելով։

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter