HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Նախնական տվյալներով՝ խոզի կերի շեղումը հաստատվել է»,- Հովհաննես Մկրտչյան

Երեկ տեղեկացրել էինք՝ Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ Արտակ Լուլուկյանն ահազանգում է, որ օգոստոս 11-28-ը իր ունեցած 36 խոզերը սատկել են թունավոր կերի պատճառով։

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ օրեր առաջ արդեն նմուշառվել և լաբարատոր փորձաքննության են ենթարկել Լուլուկյանի՝ սատկած խոզի միսն ու կերը, և Բերդ քաղաքում ժամանակավոր դադարեցվել է տվյալ կերի վաճառքը։

«Նախնական տվյալներով՝ խոզի կերի շեղումը հաստատվել է, տվյալ արտադրության կերը դեռ կպարզենք՝ ներմուծված, թե տեղական արտադրության է, և հետագայում ամբողջ հանարապետությունում կիրականացնենք դիտարկում, կերը փորձաքննության կենթարկենք, կկասեցնենք տվյալ արտադրության կերի վաճառքը»,- նշում է Մկրտչյանը։

Մկրտչյանի խոսքով՝ մինչ Լուլուկյանի իրենց դիմելը տվյալ կերից դժգոհություն և ահազանգ չեն ունեցել։ Իրենք էլ ամենօրյա դիտարկումներ են իրականացնում՝ սննդամթերքում շեղումները կանխարգելելու համար։

«Նախնական տվյալներով, որ նայում ենք պարկին, վրացական տառեր են, ուրիշ մակնուշում չկա, բայց միգուցե տեղական արտադրության է, դրա համար սպասել է պետք»,- հավելում է նա։

Բաժնի պետը հաստատում է՝ օրենքով նման ընթացակարգ չկա, որ տեղական արտադրության կերերը փորձաքննության ենթարկեն, նոր թույլատրեն վաճառքի, քանի որ այդ աշխատանքը տնտեսվարողը իր միջոցներով պետք է ձեռնարկի։



Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Իրականում ոչ թե թեթև շե.ղում է, այլ խոշոր վնասարարություն, երբ օրենքով նման ընթացակարգ չկա, որ տեղական արտադրության կերերը փորձաքննության ենթարկեն և նոր թույլատրեն վաճառքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter