HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաստաբանները նպատակահարմար չեն գտնում Պետրոսյանին և Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելը

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին և Արամ Մանուկյանին  «Էրեբունի» բժշկական կենտրոնից երեկ տեղափոխել են  ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը թեև բավարար գնահատեց իր պաշտպանյալ Պետրոսյանի առողջական վիճակը, բայց և նշեց՝ դեռևս այդքան էլ նպատակահարմար  չէր նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելը։

«Ճիշտ կլիներ, որ Պետրոսյանը մի քանի օր էլ մնար «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Պետրոսյանի հետ քննարկեցինք քաղաքացիկան հիվանդանոցում մնալու համար միջնորդություն ներկայացնելու հանգամանքը, սակայն նա առարկեց։ Ասաց՝ ինձ համար որևէ նշանակություն չունի, թե ինձ որտեղ կպահեն, միևնույնն է, ես գտնվում եմ իմ հայրենիքում»,-նշում է փաստաբանը։

Պապիկյանը երեկ և այսօր այցելել է իր պաշտպանյալին, բժիշկներից տեղեկացել, որ Մանուկյանն արդեն քայլելու փորձեր է կատարում։ Ապաքինումն ու բուժումը ապահովելու նպատակով նրան պետք է այցելեն «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետներ։

Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ժամեր առաջ է տեսակցել իր պաշտպանյալին, ում առողջական վիճակը ևս գնահատեց բավարար: «Մեծ դժվարությամբ, հենակների օգնությամբ փորձում է քայլեր կատարել»,-նշում է փաստաբանը։

Պետրոսյանին երեկ չեն տեղեկացրել, որ Մանուկյանին պետք է տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Ասում է՝ Արամին ՔԿՀ տեղափոխելը ինձ համար անսպասելի, բայց բժիշկների համար նախագծված քայլ էր։  Փաստաբանի տեղեկություններով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությունն է որոշել Մանուկյանին կրկին տեղափոխել ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

«Ինձ թվում է նպատակահարմար կլիներ, որ Մանուկյանը ապաքինումը շարունակեր «Էրեբունի» բժշկական կենտրոնում, քանի որ հետվիրահատական շրջան է և ճիշտ կլիներ, որ բժիշկների հսկողության տակ լիներ։ Նրանք «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիվանդներ են, քանի որ վիրահատությունը այդ բժշկական կենտրոնում է տեղի ունեցել, և հետվիրահատական ապաքինումը ևս անցկացվում է այդ կենտրոնի բժիշկների հսկողության ներքո»,-նշում է փաստաբանը։

Մանուկյանին, քաղաքացիական հիվանդանոցում պահելու համար Պետրոսյանը միջնորդություն չի ներկայացրել, քանի որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նման բողոք արդեն իսկ կա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին վիրահատել էին Աշոտ Պետրոսյանի և Արամ Մանուկյանի հրազենային վիրավորման հետևանքով ստացված վնասվածքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter