HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին

Սեպտեմբերի 19-22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում կկայանա «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 320 ընկերություններ Հայաստանից և Արցախից։

«Արտադրված է Հայաստանում-2016»-ի մասնակիցները սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են։

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանի խոսքով՝ այս ցուցահանդեսը կարելի է համարել վերջին 25 տարիների՝ Հայաստանի արտադրական ներուժը ներկայացնող ամենախոշոր միջոցառումներից մեկը։ Համեմատելով նախորդ տարվա ցուցանիշները՝ հիմնադրամը արձանագրել է, որ ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունն ու մասկացությունն աճել է։

Ցուցահանդեսին հրավիրվել են նաև գործարար պատվիրակություններ, օտարերկրյա ներդրողներ, դիստրիբյուտորներ՝ Եվրասիական տնտեսական միությունից, Եվրամիությունից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից:

«Արտադրված է Հայաստանում-2016» միջոցառման նպատակը Հայաստանի ներդրողներին աջակցելն է, մասնավորապես` ստեղծել  առիթներ, որպեսզի ծանոթանան արտերկրից ժամանած գործարարների հետ, կապեր ստեղծեն համագործակցության համար։ Սա լավ առիթ է, որ Հայաստանում գործող արտադրողները միմյանց հետ ևս համագործակցեն»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշել է Մկրտիչեանը։

«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը այս տարի անցկացվում է երկրորդ անգամ։ Նախորդ տարի այն կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին, այս անգամ այն նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։

Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանն այս ցուցահանդեսը համարում է հաշվետվություն՝ վերջին 25 տարիների ընթացքում տնտեսական ոլորտում ունեցած ձեռքբերումների շուրջ։ Ասում է՝ մասնակցության մեծ հայտեր են ներկայացրել նաև սիրիահայ արտադրողները։

«Մենք ևս զանգահարում ենք սիրիահայ արտադրողներին, տեղեկացնում, հորդորում՝ գան, մասնակցեն, ցուցադրեն իրենց արտադրանքը։ Քանի որ, հասկանում եք, այդ մարդիկ դեռևս Հայաստանում գործող ոչ բոլոր կառույցների հետ շփումների հնարավորություն ունեն»,- նշում է Միրզոյանը։

Ցուցահանդեսի մասնակիցներից որևէ մեկի մասնակացության հայտը չի մերժվել, ինչպես Միրզոյանն է հավաստում՝ անգամ շատերին ընդառաջել են՝ տաղավարների տարածքները տրամադրելիս։ Իսկ տնտսվարողներին ցուցահանդեսին ներկայանալու տաղավարները տրամադրվել են անվճար հիմունքով։

Տնօրենը համոզված է՝ ներկաների համար այս ցուցահանադեսը հայկական արտադրության նոր ընկերություններ է բացահայտելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter