HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Ցուցահանդեսում կներկայացվեն 1988-1990-ական թթ. արցախյան շարժման բնօրինակ պաստառներ (թվով 33), որոնք թանգարանի համապատասխան հավաքածուի մի մասն են կազմում և ձեռք են բերվել 1990-ական թվականներին թանգարանի աշխատակիցների կողմից: «Դրանց բովանդակությունը պարունակում է ՀՀ անկախության համար մղված  պայքարի ողջ գաղափարախոսությունը»,- հայտնում է քաղաքապետարանը:

Լուսանկարը` Երևանի քաղաքապետարանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter