HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Եթե երկիրը լավ եղավ, հաշվեք, որ ես լավ եմ»,- փոխանցել է Պավլիկ Մանուկյանը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ամենայն հավանականությամբ, վաղը վիրահատելու են Մանուկյանի ազդրի ոսկորը, որը վնասվել էր փոխհրաձգության հետևանքով։

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը քիչ առաջ տեսակցել է Պավլիկ Մանուկյանին։ Ասում է՝ առողջական վիճակը բավարար է, այս պահին հետազոտություններ են ընթանում, բժիշկները փոխում էին Մանուկյանի վիրակապերը, նրանց խոսքով՝ պետք է բուժզզնում իրականանա, որից հետո հստակ կտեղեկացնեն, թե երբ է կայանալու Մանուկյանի վիրահատությունը։

«Պավլիկ Մանուկյանի տրամադրությունը մարտունակ էր։ Խնդրեց փոխանցեմ՝ ժողովրդին ասեք, թող իմ առողջությամբ շատ չհետաքրքրվեն. առողջությունս ուղիղ համեմատական է երկրի վիճակին։ Եթե երկիրը լավ եղավ, հաշվեք, որ ես լավ եմ»,- «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Հարություն Բաղդասարյանը։

Հարությունյանի տեղեկություններով՝ իր պաշտպանյալին վիրահատելու էին մյուս շաբաթ, սակայն, իրենց համար անսպասելի հայտնել են, որ Մանուկյանին այսօր են տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ վիրահատության պատրաստելու համար։

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը վիրավորվել էր հուլիսի 27-ին՝ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter